5 հայ բռնցքամարտիկ դուրս են եկել Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալի համար: Այդ մասին հայտնում է Բռնցքամարտի Հայաստանի Ազգային Ֆեդերացիան։ 

Չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Սա բացառիկ հաջող արդյունք է: Եզրափակիչում այսքան մասնակից չունեն նույնիսկ տանտերերի՝ Ուկրաինայի ներկայացուցիչները: Միկոլի Մանգերայի անվան մրցաշարում ևս 5 հայ բռնցքամարտիկ կարժանանա բրոնզե պարգևի: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կկանգնեն 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, և 69 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Արմեն Մաշակարյանը: Եզրափակիչները կկայանան ապրիլի 6-ին Երևանի ժամանակով 19:30-ից սկսած:

1376