Ղրիմում կանխվել է ահաբեկչական հարձակումը

Ղրիմում կանխվել է ահաբեկչական հարձակումը:
Ձերբակալվել են երկու իսլամիստներ, որոնք պատրաստվում էին պայթյուն իրականացնել Սիմֆերոպոլի ուսումնական հաստատություններից մեկում, հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն (ФСБ):
«Ձերբակալվել են ՌԴ երկու քաղաքացիներ, ծնված 1992 եւ 1990 թվականներին, որոնք «Հայաթ Թահրիր աշ-Շամ» միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներ են»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ահաբեկչությունից հետո արմատականները նախատեսում էին Ուկրաինայով ու Թուրքիայով անցնել Սիրիա՝ զինյալների շարքերը համալրելու համար:
Ձերբակալվածների տներից առգրավվել են պայթուցիկ նյութեր և ինքնաշեն ռումբերի այլ բաղադրիչներ:
09 Ապրիլ, 2021 17:03
946