ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցությունը պաշտպանական բնագավառում
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։
13 Ապրիլ, 2021 00:05
596
Հանդիպում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ․ վարչապետ
31 Հուլիս, 2026 18:43
Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովի
20 Հուլիս, 2026 16:18
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
20 Հուլիս, 2026 14:41