
Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում։ Գրառման մեջ ասվում է․ այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Լավագույնը` լավագույններին
Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում։
Հիշեցնեմ, որ Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը:
«Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում:
Դրամաշնորհը հատկացվելու է Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման նպատակով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» կողմից անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը՝ միտված հայ զինվորի կյանքի որակի բարելավմանն ու հասարակությանը վերաինտեգրմանը»:
Լավագույնը ` լավագույններին 🙂 Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում Հիշեցնեմ, որ Բելգիայի...
Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Понедельник, 12 апреля 2021 г.