Դիմակի պատճառով վիճաբանություն երթուղայինում. ուղեւորներից մեկը դանակահարել ու սպանել է մյուսին. armtimes.com
Այսօր առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում 54 համարի երթուղայինում քաղաքացի է մահացել: Ըստ նախանական տեղեկությունների՝ նա 35-40 տարեկան տղամարդ է:
54 համարի երթուղայինի վարորդը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել է, որ երթուղայինում դիմակ կրելու պատճառով լեզվակռիվ է սկսվել երկու տղամարդկանց միջեւ, ու մինչեւ ինքը կկանգնեցներ երթուղայինը Մաշտոցի պողոտա-Պարոնյան հատվածում, դեպքն արդեն տեղի էր ունեցել:
«Իրար սկզբից ձեռքով էին խփում, կողքի քաշեցի կանգնեցրի, որ իջնեմ հանդարտեցնեմ: Մինչեւ կմոտենայի, հայհոյանքով-բանով տղամարդկանցից մեկն իջավ, հետո ուղեւորներն ինձ ասեցին, որ նրա ձեռքին դանակ կար, խփել գնացել էր էլի»,- ասել է վարորդը:
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանները:
14 Ապրիլ, 2021 16:00
3538
Փարաքարում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով
20 Մայիս, 2026 19:56
Գեղարքունիքի մարզում խնջույքի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել, դանակահարված ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց
14 Ապրիլ, 2026 20:17
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նոյակերտ գյուղում
29 Նոյեմբեր, 2025 13:13
Կուտակումներ երթուղայինում, առանց դիմակի վարորդներ և ուղևորներ. ՏՄ մասնագետները մի շարք խախտումներ են արձանագրել
10 Մարտ, 2021 20:31