Ռուսաստանցի գեղասահորդ, 14-ամյա Սեմյոն Դանիլյանցը հաջորդ մրցաշրջանից ելույթ կունենա Հայաստանի դրոշի ներքո: Տեղեկությունը «Սպորտ Էքսպրեսին» է հայտնել Սեմյոնի մարզիչ Ալեքսանդր Վոլկովը։

«Սեմյոն Դանիլյանցը հաջորդ մրցաշրջանից կներկայացնի Հայաստանը», - ասել է Վոլկովը:

Նրա խոսքով՝ Դանիլյանցն այս մրցաշրջանում մրցումներում մրցույթից դուրս է ելույթ ունեցել։ «2019 թվականի մարտին Դանիլյանցը 193,88 միավորով Ռուսաստանի պատանեկան առաջնությունում 12-րդ տեղն է զբաղեցրել։ Նա իրավունք չունի մասնակցելու 2022 թվականի օլիմպիադային ու աշխարհի առաջնությանը, քանի որ գեղասահորդը հուլիսի 1–ից հետո՝ նոյեմբերին է 15 տարեկան դառնում», - ասել է մարզիչը։

Ավելի վաղ Ալեքսանդր Վոլկովը հայտնել էր, որ հեռանում է «Պլյուշչենկոյի հրեշտակները» ակադեմիայից:



Աղբյուր՝ armeniasputnik.am

686