ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:

Միաժամանակ հայտնում ենք, որ 2021 թ. ապրիլի 20-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հայտ ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների համար կկազմակերպվի հանդիպում՝ վերապատրաստման գործընթացի նախապատրաստական և կազմակերպչական բնույթի հարցերին պատասխանելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցելու համար մինչև ապրիլի 18-ը ներառյալ անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ տեղեկատվությունը (մասնակցի անուն-ազգանունը և կազմակերպության անվանումը (առկայության դեպքում)) ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Հիշեցնում ենք, որ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ 2021 թվականի ապրիլի 5-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 12:30-ը՝ բացի շաբաթ և կիրակի օրերից (անհրաժեշտության դեպքում ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 3)՝ նախօրոք լրացնելով և դիմումին կցելով www.escs.am կայքում տեղադրված և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն կարգով սահմանված վերապատրաստման պայմանների և չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագիր պարունակող ձևաթղթերը:

15 Ապրիլ, 2021 14:22
97
; ;