Փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը: Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն այս մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Հարգելի լրագրողներ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները՝ ես և իմ գործընկեր՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը խնդրում ենք ներողամիտ լինել դեպքի վերաբերյալ առանձին-առանձին հնչեցված հարցերին չպատասխանելու մեր մոտեցման կապակցությամբ, ուստի խոստանում ենք առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։

Այս պահին կարող ենք ընդամենը նշել, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկս ապահովագրված չի կարող լինել»։

1622