Կրակոցներ Երևանում. ոստիկանները զինված տղամարդուն բերման են ենթարկել
Քիչ առաջ Երևանի Արցախի 8/16 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի տեղեկություններով` ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նշված վայրում մինչև ատամները զինված մի քաղաքացի կա։
Դեպքի վայր հասած ոստիկանները բանակցություններ են վարել նրա հետ։ Որոշ ժամանակ անց նրանց հաջողվել է վնասազերծել այդ քաղաքացուն, ապա բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։
Դեպքի վայրում հայտնաբերվել է ավտոմատ, նռնակ, որսորդական հրացան, փամփուշտներ և այլ զենք-զինամթերք։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այդ քաղաքացու ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա անունը Արմեն է։
17 Ապրիլ, 2021 18:25
1070
Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան Մալխասյանը
11 Հոկտեմբեր, 2026 21:53
Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է
04 Հոկտեմբեր, 2026 12:17
Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ նախնական տեղեկությամբ վարորդը հանկարծամահ է եղել
25 Սեպտեմբեր, 2026 21:44
Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և 3 վիրավոր
10 Հոկտեմբեր, 2026 19:52
Նոր Հաճընում վերամբարձ կռունկի ճոպանի կտրվելու հետևանքով մահացածները համագյուղացիներ էին. եղել են տարայի մեջ
19 Օգոստոս, 2026 13:12
Ինդոնեզիայում լաստանավ է հրդեհվել․ կա 5 զոհ, 41 անհետ կորած
02 Օգոստոս, 2026 19:46