Պակիստանի ֆրանսիական համայնքը երկիրը լքելու դեսպանատան կոչին ի պատասխան՝ որոշում է կայացրել մնալ, հաղորդում է AFP-ն:

Այս շաբաթ ծայրահեղական իսլամական կուսակցության կողմից իրականացվող ֆրանկոֆոբիական անկարգություններից հետո Ֆրանսիայի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել երկիրը, բայց մեծ մասը նախընտրել է մնալ:

Իսլամաբադում դեսպանատունը երեք տողանոց կարճ էլեկտրոնային նամակում, որն ուղեկցվել է «շտապ» բառով, իր քաղաքացիներին եւ ֆրանսիական ընկերություններին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ Պակիստանից՝ «լուրջ սպառնալիքների» պատճառով:

Նամակը, որում չի նշվում ռիսկերի բնույթը, ցնցում եւ սարսափ է առաջացրել մի քանի հարյուր ֆրանսիական համայնքների շրջանում:

Դեսպանատան հայտարարությունն արվել է իսլամական արմատական «Տեհրիկ ի Լաբայք-Պակիստան» (TLP) կազմակերպության կողմից օրեր շարունակ կազմակերպված դաժան բողոքներից հետո: Անկարգությունների ընթացքում չորս ոստիկան է սպանվել:

TLP-ն կանգնած է Ֆրանսիայի դեմ մի քանի հանրահավաքների ետեւում՝ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո, որը պաշտպանում է Մուհամմեդ մարգարեին պատկերող ծաղրանկարները վերահրատարակելու Charlie Hebdo ամսագրի իրավունքը:

 

Աղբյուր՝ news.am

510