Ազատ ոճային ըմբիշ, 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը: Այդ մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: 

Նշենք՝ ապրիլի 19-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում  մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է 4, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը՝ 7 մարզիկով:  

 

19 Ապրիլ, 2021 13:40
94
; ;