Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ապրիլի 15-ին Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։

Ամփոփելով ստուգայցի արդյունքները՝ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 7 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 7, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 5, թաղանթապատված դիմապակիով շահագործվող՝ 1 տրանսպորտային միջոց։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստորեն պահպանել երթևեկության կանոնները։ 

19 Ապրիլ, 2021 22:42
327
; ;