Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ լիագումար նիստում այսօր քննարկվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հարցը: Այն օրակարգ էր ընդգրկվել երեկ՝ 21 դեմ,  93 կողմ, 18 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ բացի ադրբեջանցիներից, հարցի քննարկմանը դեմ են արտահայտվել նաեւ ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության 12 անդամներից 5-ը: Մյուս 7-ը քվեարկել են ձեռնպահ: Եվ ահա այսօր հայաստանյան մամուլում գլխավոր հարցը դարձել է այն, թե ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի դաշնակից պետության պատգամավորները դեմ են եղել գերիների հարցի քննարկմանը:

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ Սերգեյ Պոխոմովը պարզաբանել է, որ դա եղել է տեխնիկական անսարքության հետևանք: «Հարցի վերաբերյալ ներկայացվել է համապատասխան դիմում»,- իր Ինստագրամի էջում գրել է պատգամավորը: 

Ռուս պատվիրակների այսօրվա ելույթներից պարզ կդառնա՝ ԵԽԽՎ-ում նրանք կաջակցե՞ն հայ գերիների հարցի քննարկմանը, թե՞ ոչ: Հիշեցնենք, Ռուսաստանը Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ստորագրող կողմերից մեկն է, իսկ այդ համաձայնագրի 8-րդ կետը վերաբերում է գերիների, այլ պահվող անձանց վերադարձին:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

21 Ապրիլ, 2021 12:01
71
; ;