ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարը վերահաստատել են հարաբերությունները զարգացնելու նպատակը
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ապրիլի 21-ին հեռախոսազրույց է վարել Մոլդովայի Հանրապետության ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղար Դումիտրու Սոկոլանի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ նշելով, որ զրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են հայ-մոլդովական հարաբերությունները զարգացնելու և միջպետական երկխոսությունը խթանելու փոխադարձ նպատակաուղղվածությունը:
Ըստ աղբյուրի՝ ընդգծվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների հետևողական անցկացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվել է առաջիկա միջոցառումների ժամանակացույցը:
22 Ապրիլ, 2021 03:56
564
Ինչպես նախկինում, պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների լիակատար կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
16 Հուլիս, 2026 12:33
ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ
04 Հուլիս, 2026 15:27
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50 տոկոսը կանայք են. ԱԳՆ
24 Հունիս, 2026 19:41
Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
11 Հուլիս, 2026 22:10
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել․ Սանդուն մեկնաբանել է՝ կայի՞ն տարաձայնություններ
03 Հուլիս, 2026 14:37
Վերահսկողությունը ընտրական գործընթացի նկատմամբ իրականում քաղաքացիների ձեռքում է․ Վալերի Փաշայի դիտարկումները Մոլդովայի փորձից
23 Մարտ, 2026 17:59