Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Դանիելի Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Կրթության և գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Դանիելի Ջհանգիրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- ասված է հրամանագրում:
22 Ապրիլ, 2021 22:43
463
Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գլաձորում գտնվող 2 հողամասի նկատմամբ. վարչապետ
16 Հունվար, 2026 16:45
Գլաձորի միջնակարգ դպրոցում բացվել է պտղատու ինտենսիվ այգի
02 Հուլիս, 2021 14:44
ՀՀ ՔԿ-ն և «Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնը համաձայնագիր են ստորագրել
23 Փետրվար, 2021 23:09