Ալեքս Գալիցկին ու Սթիվեն Հոուարդը America magazine պարբերականում հոդված են հրապարակել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, ԱՄՆ նախագահի՝ Հիշատակի օրվա ամենամյա ելույթին ու «Ցեղասպանություն» եզրույթի հավանական օգտագործմանը: 

 

Ինչպես փոխանցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վրա ճնշումներն աճում են, որի նպատակն է ստիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ պատասխանատվություն ստանձնել Թուրքիայում ժողովրդավարության ու մարդու իրավունքների դեմ պայքարի համար: Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի կոտորածը ցեղասպանություն անվանելու ԱՄՆ նախագահի որոշումը նշանակալից քայլ կլինի մարդու իրավունքներին ԱՄՆ-ի նվիրվածության հաստատման գործում:

Պարբերականը նշում է, որ ժամանակակից Թուրքիան հիմնադրվել է խորապես մութ և մտահոգիչ հիմքի վրա, որը ավելի քան 100 տարի անց էլ դեռևս չի ճանաչվել: Օսմանյան կայսրությունը՝ բնիկ քրիստոնյա բնակչության դեմ ցեղասպանության արշավի շրջանակում, սպանել է շուրջ 3 մլն հայերի, հույների, ասորիներ և շատ այլ ազգերի:

Հոդվածագիրների խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հստակ գիտակցում է, որ միայն անցյալի մղձավանջի հետ առճակատվելով Թուրքիան կկարողանա պայքարել այժմյան բռնությունների դեմ, և այդ դեպքում միայն իրական ժողովրդավարությունը կարող է արմատներ ձգել:

Պարբերականն անդրադարձել է նաև վերջերս Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, որի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման և պատերազմի հանցագործությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել՝ տեղահան են եղել տասնյակ հազարավոր հայեր, ավերվել են քրիստոնեական հայկական ժառանգության նմուշներ: Սա Թուրքիայի կողմից մշակույթի վերացման շարունակությունն է վերջին տասնյամյակների ընթացքում: Դրա վերջին վկայությունը Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումն է:

Աղբյուրը՝ 1lurer.am

2030