Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում, որը վերաբերում է նավթի մատակարարումներին:
Նրա խոսքով՝ Ալեքսանդրուպոլիսում հեղուկ գազի լողացող տերմինալի կառուցումը «կարեւոր քայլ է տարածաշրջանում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման եւ ռուսական բնական գազից հրաժարվելու համար»:
«Հեղուկ գազի տերմինալը ոչ միայն մեզ հնարավորություն կտա անկախ լինել էներգետիկ առումով, այլեւ թույլ կտա կատարել երկարաժամկետ նպատակներ, որոնք մենք դրել ենք կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ոլորտում»,- հայտարարել Է Միշելը:
Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունը «աջակցում է Ուկրաինային, որքան հնարավոր է», իսկ ԵՄ-ի հիմնական նպատակն է «ոչնչացնել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեխանիզմը», «պատժամիջոցներ սահմանել այն հարցում, ինչ վերաբերում է Ռուսաստանից նավթին»: