Պարզեցված ընթացակարգով՝  առանց անձի օբյեկտիվ զննության, բժշկասոցիալական վերափորձաքննությունները կիրականացվեն մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը՝ նախկինում սահմանված ապրիլի 1-ի փոխարեն։

Վերափորձաքննության համար դիմող անձը կամ նրա ներկայացուցիչը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն՝ ներկայացնելով միայն դիմում՝ առանց հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերի։

Բժշկասոցիալական փորձաքննական որոշում կայացնելու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, անձին տրամադրվում է բժշկասոցիալական փորձաքննական նոր, թարմացված որոշում:

Բացառություն են՝ առողջական վիճակը վատթարանալու, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու (լրացնելու) և փոփոխություններ կատարելու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, մահվան պատճառական կապը և մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, հեռակա փորձաքննությունների  և մի շարք այլ դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունները: Այս դեպքում բժշկասոցիալական վերափորձաքննությունը կիրականացվի անձի բժշկական փաստաղթղթերի հիման վրա՝ անձի օբյեկտիվ զննությամբ։

285