Առաջին անգամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված ցմահ դատապարտյալը դարձել է պրոբացիայի շահառու. 2018-ին Կառավարությունը ամբողջովին փոխեց պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համակարգը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

 

Նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն էլ նշել է. ՛՛Սկզբում աշխղեկ, հետո՝ տեղամասի պատասխանատու։ Հիմա Աշոտը շինարարական ընկերության պահեստապետն է։

 

Աշոտ Մանուկյանը 24 տարի եղել է անազատության մեջ։ Առաջին անգամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված ցմահ դատապարտյալը դարձել է պրոբացիայի շահառու։

 

ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանն ու Նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանն անձամբ են այցելել Աշոտի աշխատանքի վայր, տեղում ծանոթացել նրա աշխատանքային առօրյային, գործատուից հետաքրքրվել Աշոտի հաջողություններով՛՛։

794