
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այս նախագիծը շատ կարևոր է հետպատերազմյան Հայաստանի համար:
Հիշեցնենք, որ այս նախագծից առաջ կար մեկ այլ նախագիծ, որով խստացման ճանապարհով առաջարկվում էր կանխել բոլոր արատավոր գործընթացները, որոնց շնորհիվ շատերն իրենց զավակներին հանում են ՀՀ-ից, որպեսզի խուսափեն ծառայությունից: Այսպիսով հասել էինք մի իրավիճակի, որ ունեինք հազարավոր երիտասարդներ, որոնք հայրենիքի հետ այլևս հնարավորություն չէին ունենում առնչություն ունենալ:
Նախագիծը մայիս ամսվա առաջին քառօրյայում հրատապ՝ 24 ժամյա ռեժիմով, կքննարկվի և ամենակարճ ժամկետներում նախաձեռնությունը կդառնա իրականություն: Նախագիծը միտված է պատերազմյան և հետպատերազմյան Հայաստանում խնդիրների լուծմանը:
Տրվելու է մեկ տարի ժամանակ, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան և իրենց քրեաիրավական վիճակը կարգավորեն:
Անդրանիկ Քոչարյանը համոզված է` նախագծին հաջորդելու է իրենց կողմից նախկինում մշակված օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելը, որը հանվել էր պատերազմի ընթացքում:
Մանրամասները` տեսանյութում։
Հայկ Մագոյան