6 տարի առաջ անկախության օրը ռոբերտասերժական կլանի նեմեց տականքի պատվերով հայրենիքի անկախության առաջամարտիկ աղվանցիների առաջին հրամանատար , ազատամարտիկ, հայոց բանակի գնդապետ Սմբատ Սոսյայի Հակոբյանը մի խումբ հանցագործների ձեռքով ենթարկվեց մահափորձի՝ իր քաղաքական դիրքորոշման համար։ Կարծելով սպանված է և պատահական անցորդ երիտասարդների միջամտության ու աջակցությամբ հրաշքով մնաց կենդանի։ Հարուցվեց քրեական գործ, որի ճակատագիրը ևս արժանացավ կլանի ժամանակ քաղաքական սպանսւթյունների և մահափորձերի ճակատագրին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է օգտատեր Լիլիթ Նիկոյանը:

Հետևանքը եղավ նրա առողջական վիճակի վատթարացումը (գլխի հեմատոմա և այլն), որի պատճառով սպասվում էր վիրահատություն։

Վերջին ժամանակահատվածում նույնիսկ անհանդուրժող էր դարձել ներկայիս իշխանությունների դեմ (որոնց սատարում էր մինչև վերջին օրը, իր մարտական ընկեների հետ միասին) ռոբերտասերժական բանդային ազատությաան մեջ թողնելու և նրանց պատճառով Արցախում պարտության և Հայաստանում ներքաղաքական քաոս ստեղծելու համար։

Հուսով եմ ռազմաքաղաքական գործիչի, հայրենիքի նվիրյալի հանդեպ կատարված ոճիրը չի մնա անպատասխան և կլինի արդարադատության և իր մարտական ընկերների հետևողական վերահսկողության ներքո։

Հանգչի՛ր խաղաղությամբ, եղբայր..

Թող ըմբոստ հոգիդ խաղաղվի մեր մյուս մարտական ընկերների հոգիների հետ միասին, իսկ մենք ՝ ապրողներս կշարունակենք մեր կորցրածը վերականգնելու և վերջնական հաղթանակը իրականացնելու բոլորիս բաղձանքը։

 

 

 

Սերժառոբերտական բանդայի հերթական զոհը... 6 տարի առաջ անկախության օրը ռոբերտասերժական կլանի նեմեց տականքի պատվերով...

Опубликовано Լիլիթ Նիկոյան Вторник, 27 апреля 2021 г.
6693