Փոփոխություններ Քրեական օրենսգրքի՝ ընտրակաշառքի և ընտրություններին բարեգործության արգելքի խախտմանն առնչվող հոդվածում
«Փոփոխություններ են կատարվում Քրեական օրենսգրքի՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրովի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը հոդվածում, որտեղ որոշակի հստակեցումներ են արվում, որ այդ օրինախախտումների դեմ ավելի արդյունավետ պայքարենք»,- տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նրա խոսքով՝ ներկայացված օրենսդրական հաջորդ փոփոխությունը վերաբերում է կուսակցությունների օգտին նվիրատվություն կատարել հարկադրելուն: «Ինքն անուղղակի, բայց առնչվում է նաև ընտրական գործընթացների հետ»,- նշեց պատգամավորը:
Հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը, հարկադրելը ևս կբացառվեն՝ նշեց պատգամավորը, այդ դրույթում նոր հստակեցումներ են մտցրել:
28 Ապրիլ, 2021 16:34
1330
ԱՄՆ-ն դաշնակիցներին կոչ է արել օգնել լուծարել Միջազգային քրեական դատարանը․ «Politico»
10 Սեպտեմբեր, 2026 15:23
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն (տեսանյութ)
09 Սեպտեմբեր, 2026 17:57
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանման դեպք
31 Օգոստոս, 2026 19:31