Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին, որը վերաբերում է ավտոմեքենաների ներկրմանը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախագծի նպատակը Հայաստանում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է:
Ներկայումս Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռքբերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: