«Պատերազմ անցած մեր զինվորների ծնողները ողջունում են այս համաներումը: Սա համաներում է և մեր երկրի կարողությունները միայն կավելացնի, բայց նաև ասում են, որ արժեր պատերազմ անցած մեր զինվորներին ինչ-որ ձևով խրախուսման մի մեխանիզմ գտնենք»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

«Ճիշտն ասած՝ այդ գաղափարն ինձ համար ընդունելի է։ Բազմաթիվ քննարկումներ են եղել և վարչապետի, և նախագահի գրասենյակում, և բազմաթիվ լուծումների մեջ խրախուսման էությունը պարզ չի»,- ասաց Քոչարյանը:

Պատգամավորի խոսքով` համաներումն էլ գուցե խրախուսման մի ձև է, բայց պատերազմի մասնակիցների ծնողներն ասում են՝ եթե պատերազմին չմասնակցածներին այսպիսի մարդասիրական մոտեցում կա, գուցե մտածեն և իրավական լուծումներ գտնեն պատերազմ անցածներին, ոչ թե արձակուրդի ձևով խրախուսեն, այլ ծառայության մեջ որոշակի փոփոխություններ նախատեսեն:

«Սա էլ մտածելու բան է: Ես խոստացել էի, որ այս հարցը կհնչեցնեմ»,- ասաց Քոչարյանը և արդարադատության փոխնախարարին առաջարկեց  քննարկել այս հարցը:

1323