Ադրբեջանցները շատ են օգտագործում «բազմամշակույթայնություն» տերմինը, բայց իրենց պետական քաղաքականությունը հակասում է այս ձևակերպմանը: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեցեղու նկատմամբ իրականացվող վանդալիզմին:  

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 6-ին պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ Ղազանչեցոց եկեղեցին ուղղափառ է և պատրաստվում է այն բարեկարգել: Ավելին՝ Ադրբեջանի օկուպացիայի ներքո հայտնված Արցախի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանը որակում է որպես ուդիական և զբաղվում է այն յուրացնելու քաղաքականությամբ: 

«Ինձ համար զարմանալի չէ Ադրբեջանի այս գործելակերպը, քանի որ մի քանի տասնամյակ մենք ականատես ենք եղել, թե ինչպես է այդ պետությունը կեղծել և յուրացրել իր հարևանների պատմությունը և դրա հիման վրա իր համար արժեքներ և պետություն է ստեղծել: Մենք պետք է միասնական ճակատով հանդես գանք և մի կողմ թողենք փոխադարձ մեղադրանքները, որոնք խանգարելու են մեր գլխավոր նպատակին»,- ասաց Հայրապետյանը: 

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել Արցախ՝ տեսնելու, թե ինչ մշակութային վանդալիզիմի կամ սպիտակ ցեղասպանության հետ մենք գործ ունենք: «Ադրբեջանի նպատակն է ջնջել ցանկացած հայկական ցանկացած հետք տարածաշրջանից, յուրացնել այդ պատմությունը: Սա պետության կողմից տարվող քաղաքականություն է, որն արվում է մի մարդու կողմից, որի համար հերոսը քնած հային կացնահարողն է, հերոսկան քայլ է քայլել «ռազմավարի պուրակով», որը ռասիզմի և քսենոֆոբիայի դրևորում է: Ցավոք, այսպիսի հարևան ունենք մենք, և մեր գործողությունները պետք է լինեն միասնական, որպեսզի դիմակայենք մարտահրավերներին»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը:

1lurer.am

04 Մայիս, 2021 17:13
143
; ;