Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարան և հանդիպեց հոգևոր առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանի հետ՝ տեղեկացնում է Հանձնակատարի գրասենյակը:

Հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի ծրագրերը, որից հետո Սրբազանի հետ քննարկեց համատեղ աշխատանքի ուղղությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գրասենյակից և թեմից մեկական աշխատակից նշանակել կապի շարունակականության և համատեղ ծրագրերի իրականացման համար, թեմի միջոցով գրասենյակի ծրագրերին ավելի շատ մասնակիցներ ներգրավել և խրախուսել երիտասարդության ակտիվ կապը հայրենիքի հետ: Հոգևոր հայրը Գլխավոր հանձնակատարին ներկայացրեց նաև «Ներուժ» երիտասարդական միության  ատենապետուհի Սիլվանա Վարդանյանին, ում հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում միության հարյուրավոր երիտասարդների մասնակցությամբ տեսակապով հանդիպում ունենալ և նրանց ներկայացնել գրասենյակի ծրագրերը, ինչպես նաև մշակել համատեղ նոր  նախաձեռնություններ:

05 Մայիս, 2021 16:18
141
; ;