Ինքազգացողությունս շատ լավ է. Արայիկ Հարությունյանը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ևս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Պատվաստանյութը եղել է AstraZeneca-ն: Այս մասին Հարությունյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Երեկ պատվաստվել եմ Քովիդի դեմ Աստրա Զենեկա» պատվաստանյութով: Ներկայում գործող բազմաթիվ կենտրոններում ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են նույնպես պատվաստվել՝ խուսափելով թե՛ հիվանդանալուց և թե՛ դրա հետևանքներից շրջապատող մարդկանց համար: Ինքազգացողությունս շատ լավ է:
Առողջ եղե՛ք»,-ասված է գրառման մեջ:
06 Մայիս, 2021 02:07
757
Վատիկանը՝ Հռոմի պապի առողջական վիճակի մասին
15 Հոկտեմբեր, 2026 16:08
Կառավարությունում հյուրընկալեցի ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին․ վարչապետ
15 Հոկտեմբեր, 2026 15:58
Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ Ֆիդանը և ևս 10 երկրի ներկայացուցիչ դուրս են եկել դահլիճից
15 Հոկտեմբեր, 2026 15:40