Պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը այսօր ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում անհանգստություն հայտնեց՝ կապված սոցցանցերում տարածվող ատելության եւ հայհոյանքների լեզվով խոսելու «մշակույթի» հետ․

«Կցանկանայի անդրադառնալ հայհոյանքի կամ խուլիգանության հետ կապված հարցին։ Ինձ համար գնալով ապշեցուցիչ է դառնում, թե ինչպես սոցիալական ցանցերում եւ ընդհանրապես հանրային մակարդակում տարածվում է այդ «հայհոյանքի մշակույթը»։

Ես ապրել եւ մեծացել եմ միջավայրում, որտեղ կնոջ կամ երեխայի մոտ հայհոյելը կամ ընդհանրապես հայհոյելն ուղղակի արգելված էր։ Իսկ այսօր սոցիալական ցանցերում հանդիպում են դեպքեր, երբ նույնիսկ կանայք են ամենավերջին հայհոյախառն արտահայտությունները կիրառում»,- ասաց պատգամավորը։

Տաթևիկ Հայրապետյանը կասկածի տակ դրեց, որ տույժ-տուգանքների սահմանումը կարող է զսպել քաղաքացիներին զերծ մնալ այդ արատավոր միջավայրից։

 

850