Դեռ շատ մեծ հարց է, թե ով է թշնամու շահերը սպասարկում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, երբ «Հայաստան» դաշինքից Սեյրան Օհանյանը ներկայացնում էր Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ իրենց խմբակցության ներկայացրած նախագիծը և կոչ անում այն ներառել օրակարգում:
«Ներառենք նիստերի օրակարգում նախագիծը, որովհետև անչափ կարևոր հարց է, հակառակ դեպքում սա կդիտարկենք որպես թշնամու շահերի սպասարկում»,- ասաց Սեյրան Օհանյանը ելույթի վերջում:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ևս իր դժգոհությունը հայտնեց և դա սպառնալիք համարեց: «Պարոն Օհանյան, պետք է հարգալից լինել և սպառնալից տոներով չխոսել, մնում է, որ մի հատ էլ հայհոյանք դնեք այս կամ այն քվեարկությունից առաջ և հետո»:
«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանն ասաց, որ դա քաղաքական խոսք է, իսկ Հակոբ Արշակյանը հակադարձեց, որ սպառնալիքը քաղաքական խոսք չէ:
Արծվիկ Մինասյանը քաղաքական սթափության կոչ արեց և 20 րոպե ընդմիջում խնդրեց, իսկ Հակոբ Արշակյանը նշեց, որ բոլորը կիրթ մարդիկ են և հասկանում են, որ թշնամու շահերի սպասարկումը արդյոք քաղաքական գնահատական է, թե՞ վիրավորանք կամ սպառնալիք:
Այսպիսով 20 րոպե ընդմիջում հայտարարվեց:
Մանրամասները` տեսանյութում:
">http://