«Պոսեյդոն» ստորջրյա անօդաչու ապարատը եւ «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռը թույլ կտան Ռուսաստանին պահպանել գերտերության կարգավիճակը եւ ինքնիշխանությունը։ Նման կարծիք է հայտնել գերմանական Focus հրատարակության փորձագետ Թոմաս Եգերը։

Նրա խոսքերով` «Պոսեյդոնը» եւ «Ցիրկոնը» համարժեք պատասխանն են Ամերիկայի կողմից տիեզերական ուժերի առանձին ճյուղ ստեղծելու եւ Չինաստանի` դեպի տիեզերեք սեփական կայան ուղարկելու որոշմանը, ինչը կարող էր տապալել Ռուսաստանին որպես գերտերություն։

Սակայն «ռազմավարական զսպման ներուժի» արդիականացման շնորհիվ հնարավոր եղավ ստատուս քվոն պահպանել:

Օրինակ, «Պոսեյդոնի» շնորհիվ ՌԴ-ն կարող է շատ հանկարծակի իր թշնամիների գլխին ռադիոակտիվ ցունամի սարքել անմիջապես օվկիանոսի խորքերից,- նշում է փորձագետը։ Նաեւ «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներկ որսալու միջոցների բացակայությունը եւս ստիպում ղ այլ երւրներին մտածել` արժե՞ արդյոք կատակել Մոսկվայի հետ։

«Պուտինն իր երկիրը տանում է ռուսական եւ համաշխարհային քաղաքականության նոր փուլ»,- եզրափակել է գերմանացի փորձագետը, նշելով, որ այս երկու զինատեսակները թույլ կտան Ռուսաստանին ապահովել իր ազդեցությունն աշխարհում եւ թույլ չտալ ներքաշվելու ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ հնարավոր հակամարտության մեջ:

965