Ազգային ժողովի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը 1991 թվականի մայիսի 6-ի իրադարձությունների վերաբերյալ.
30 տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 6-ին, «Կոլցո» օպերացիայի դավադիր գործողությունների արդյունքում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանությունը Ոսկեպարի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի (ՕՄՕՆ) կողմից ենթարկվեց ռազմական հարձակման եւ շրջափակման: Արդյունքում սպանվեցին 11 հայորդիներ, մյուսները՝ գերեվարվեցին եւ տեղափոխվեցին ադրբեջանական բանտեր, որտեղ խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեցին եւս երեք ոստիկաններ:
ՀՀ ԱԺ-ն խստորեն դատապարտում է կատարվածը եւ իր երախտիքը հայտնում զոհված ոստիկանների հարազատներին ու ողջ մնացած եւ հայրենիքի պաշտպանության սուրբ գործը շարունակած հայորդիներին՝ ցանկանալով նրանց առողջություն եւ տոկունություն:
07 Մայիս, 2021 22:34
462
COP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարը
15 Հոկտեմբեր, 2026 22:38
«Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով
15 Հոկտեմբեր, 2026 22:37
Տեղի է ունեցել COP17-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը․ լուսանկարներ
15 Հոկտեմբեր, 2026 22:18