Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության հայտարարությունը․

« Ստացված տվյալների  համաձայն՝ Յարոսլավլի մարզի համանուն շրջանի Կուրբա գյուղում անհայտ անձինք վանդալիզմ են դրսեւորել հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ: Այսպիսով  սրբապղծության հետևանքով վնասվել է մոտ 50 գերեզմանաքար:

Մենք կարծում ենք, որ ակնհայտ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել տարբեր հետևանքների ՝ բացասաբար ազդելով միջէթնիկական ներդաշնակությունը պահպանելու ջանքերի վրա:

Վստահ ենք, որ Յարոսլավլի մարզի իրավապահ մարմինները կարճ ժամանակում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանցագործներին հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկելու համար։

Նման գործողությունները պետք է դատապարտվեն համապատասխան ձևով `կրկնությունից խուսափելու համար»:

 

||| Комментарий Посольства Армении в РФ в связи с актом вандализма в отношении армянского кладбища в Ярославской области...

Опубликовано Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Пятница, 7 мая 2021 г.
07 Մայիս, 2021 19:37
471
; ;