ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ԵՎՐՈ-2020-ի մրցավարների համազգեստը

Ներկայացվել է այն համազգեստը, որով մրցավարները կաշխատեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերում, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Նոր մարզաշապիկները պահպանում են մրցավարի ավանդական գույները. սև, նեոն դեղին, նեոն կապույտ և նեոն վարդագույն: «Շապիկների դիմերեսին փորագրված է Եվրոպայի քարտեզը, որի վրա ջնջվում են սահմաններն ու արգելքները, որպեսզի համայնքին հաղորդեն զգացողություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մրցավարները կկրեն սեւ շորտեր, իսկ գուլպաները կհամապատասխանեն վերնաշապիկների գույնին՝ մեկ սեւ հորիզոնական գծով:
«Մենք բոլորս անհամբեր սպասում ենք ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ -2020-ի մեկնարկին և մենք շատ գոհ ենք հանդիպման պատասխանատուների համար պատրաստված հավաքածուներից»,- ասել է ՈՒԵՖԱ-ի ավագ սպա Ռոբերտո Ռոզետին:
11 Մայիս, 2021 14:26
952