Մայիսի 9-ին համացանցում և սոցիալական ցանցերի հարթակներում տարածվեց ու լայն քննարկման ենթարկվեց Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդու՝ Լևոն Քոչարյանի այցը Եռաբլուր և տեղի ունեցած միջադեպը։ Զոհված զինծառայողներից մեկի ծնողը, Քոչարյանին էր մեղադրում երկրի աղետի հասցնելու ու պատերազմի հետևանքների համար։ Ծնողը Քոչարյանին մեղադրում էր, որ վերջինիս պատճառով է երկիրը հասել այս վիճակին, պատերազմում պարտություն կրել և իր տղան Քոչարյանի և նրա նմանների պատճառով է զոհվել։ 

Տեսանյութի հրապարակումից հետո քոչարյանական և մերձքոչարյանական շրջանակներից լայնածավալ ատելության ու ֆեյքային  արշավ է սկսվել  զոհվածի ծնող Գալինա Բաբայանի դեմ, որի ընթացքում տարբեր անձինք, վիրավորական և սպառնալից նամակներ և մեկնաբանություններ են ուղղել վերոնշյալ զոհերի հարազատների դեմ։ Հատկապես ուշագրավ է, որ զոհվածի ծնողին ու նրա հարազատներին սևացնելու համար նրան սկսեցին իշխանական շրջանակների հետ կապել և տարատեսակ տելեգրամ ալիքներով սևացնել, նշելով թե այդ կինը ոչ թե սեփական որդու կորստյան ցավից է հանդիմանել Քոչարյանին,  այլ փաշինյանական պատվեր կատարող է։ Քոչարյանականներն իհարկե կանգ չեն առնի ոչ մի սրբության առջև բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով կսևացնեն ու կպղծեն ամեն ինչ ու ամենքին որոնք իրենց քիմքին հաճելի չլինեն։ Այդպիսի անհանդուրժողականության  և ատելության մարաթոն երիտասարդ թոշակառուի ու նրա մեդիատեռորիստների կողմից իհարկե սպասելի էր։

Այս ֆոնին իհարկե ծիծաղելի է, որ Քոչարյանն և նրա աջակիցներ Դաշնակցությունն ու սյունիքյան քրեաօլիգարխիան խոսում են հանդուրժողականության, երկրի ապագայի և ժողովրդի ցավով ապրելու մասին, սակայն չեն կարողանում նույնիսկ զոհվածի ծնողի հանդիմանությունը տանել։ Գնում են Եռաբլուր, փիառվում ու փարիսեցիություն անում, իսկ հետո իրենց սպասարկու լրատվամիջոցներին ու ֆեյքերին ատելության չափաբաժիններով բաց են թողնում զոհվածի ծնողի ու նրա հարազատների վրա։ 

Կարևոր է, որ քոչարյանական նախկին տեռորին վերադարձ չլինի, որ Քոչարյանն ու նրա նմանները հասկանան որ նրանք այլևս այս երկրում որոշողը չեն, որ չեն կարող պապլավորկներում ծեծելով սպանել տան իրենց դուր չեկած անձանց։ Մյուս կողմից հատկանշական է, որ  տարբեր անհատներ, քաղաքական գործիչներ անդրադարձել և դատապարտել են այդպիսի ֆեյքային գրոհները և անոնին հաշվերհարդարների անթույլատրելիությունը՝ դատապարտելով այն և աջակցություն հայտնելով զոհվածի ծնող Գալինա Բաբայանին և նրա հարազատներին։

 

1634