Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը նոր առաջատար ունի
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 23-րդ տուրում «Նոան» մայիսի 11-ին սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը:
Դուբլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը, ևս մեկ գոլ էլ խփեց Բենիկ Հովհաննիսյանը:
«Նոան» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 37 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Սակայն «Նոային» մեկ միավորով զիջող «Ալաշկերտը» մեկ խաղ պակաս է անցկացրել:
Օրվա մյուս խաղերում «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ, իսկ «Ուրարտուն» 2-1 հաշվով պարտության մատնեց Չարենցավանի «Վանին»: «Արարատ-Արմենիան» 34 միավորով 4-րդն է, իսկ «Ուրարտուն» վաստակեց 32 միավոր և ընթանում է 5-րդ տեղում:
12 Մայիս, 2021 02:28
743
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14 Հոկտեմբեր, 2026 21:34
Հրազդանի համայնքային ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14 Հոկտեմբեր, 2026 20:54
Սամվել Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր
14 Հոկտեմբեր, 2026 20:52