«Նախիջևան- Ադրբեջան միջանցքի հարց կա; Ճիշտ է Ալիևը խոսում է, որ ուժով կգրավի միջանցքը, եթե չբացենք: Բայց մյուս կողմից այդպիսի խոսքերը չեն որոշելու երկրի քաղաքականությունը»,- օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցելիս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը կարծիք հայտնեց, որ եթե ռուսական զորքերը այնտեղ են, ապա վախերն ավելորդ են:

«Պատերազմի օրերին Ադրբեջանը կարող էր գրավել միջանցքը, բայց դա չարեց: Ոչ մի արգելք չկար` զինվորական առումով»,- ասաց Լիպարիտյանը նշելով, որ ռուսական զորքերը հայ-ադրբեջանական սահմանին են և այդ վախերը ավելորդ են: «Որովհետև Ռուսաստանը ոչ միայն այնտեղ է, այլև ուժեղանում է Հայաստանում:  Ինչից ենք վախենում, ինչու է այդ վախը որոշում, թե ինչ պիտի անենք, եթե պատերազմի օրերին, երբ այդքան հեշտ էր դա անելը նրանք չարեցին` չվերցրեցին միջանցը:  Ասենք` միակ պատճառը` Ռուսաստանից վախեցան:Շատ լավ, բայց Ռուսաստանը այնտեղ է, հիմա ինչի է այդ աղմուկը»,- ասաց Լիպարիտյանը:

12 Մայիս, 2021 18:27
200
; ;