«Կրակոցներ չկան, ոչ մի բան չկա: Ոչ մի բան չեմ լսել: Մարդկանց չեն կանչել, ոչ էլ նման խոսակցություններ կան: Նման բան չկա, որ գան ասեն պատերազմ է, էլի եմ ասում՝ արտառոց բան չկա: Ուղղակի, ինչպես դուք եք ֆեյսբուքից լսել, նույնն էլ մենք ենք լսել: Կրակոց չկա, խուճապ չկա»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Գասպարյանի մայրը` սյունեցի տիկին Նունե Աթաջանյանը՝ ներկայացնելով այս պահին Սյունիքում տիրող իրավիճակը: 

«Մենք հիմա դաչայում գործ ենք անում: Մարդկանց մի մասը խուճապի մեջ է, բայց արտառոց ոչ մի բան չկա: Ամեն մեկն իր առօրյա կյանքով է ապրում: Մեր դաչան պոստերի մոտակայքում է: Հեռադիտակ ունենք, նայում ենք հակառակորդին: Հա, վտանգավոր է: Բայց չեն կրակում, չեն անհանգստացնում»,- տեսածն ու լսածը պատմում է տիկին Նունեն, նշելով, որ իր քեռու այգին էլ դիրքերին մոտ է, բայց ադրբեջանցիների քթի տակ այգին մշակում են. «Մշակում են, բայց ոչ ոք չի անհանգստացնում»: 

Հերոսի մայրն  ասում է, որ ռուս զինվորները գալիս են, ջուր են տանում, խանութներից առևտուր են անում, ու շեշտում է, որ սյունեցին ուժեղ է, սյունեցուն հեշտ չէ կոտրել:

Հայկ Մագոյան

2422