armenianews.net-ը գրում է.
Ապրիլյան պատերազմի հաջորդ օրը՝ 2016 թվականի ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում մեր նահատակների մահն էր սգում։ Հավանաբար նման մի հիմար մեկնաբանությամբ հանրապետականները կփորձեն լղոզելով արդարացնել պատերազմի հաջորդ իսկ օրը Սերժ Սարգսյանի Բադեն-Բադեն մեկնումը։ Կամ լավագույն դեպքում կասեն, որ շատ ծանր է տարել պատերազմի հետևանքները, առողջական խնդիրներ ուներ ու գնացել էր առողջարան բուժվելու, Աշոտյանն էլ կարող ի հավաստիացում այդ ամենին շոյել մորուքն ու տմբտմբացնել գլուխը։
Թերևս բարոյականության բոլոր սահմաններից դուրս է հայրենիքի փրկության մասին ամեն անգամ ճոռոմ-ճոռոմ խոսացող Սերժ Սարգսյանի՝ Ապրիլյան պատերազմի հաջորդ օրը՝ 2016 թվականի ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն մեկնումը։ Թվում էր, թե նախկիններն ալլևս ոչնչով չեն կարող մեզ զարմացնել, բայց արի ու տես, որ դեռ կարող են։
Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» հարցումներ է ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով տրամադրել ՀՀ նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա 2008 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1 նախագահական ինքնաթիռի թռիչքների մասին տեղեկատվությունը, և ուսումնասիրել է, թե որ ուղղություններով է այն թռել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին։ Որոշ թռիչքների բացահայտման համար օգտագործվել են նաև բաց աղբյուրներ։
Սկսած 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանն ամեն տարի, իսկ ընդհանուր՝ ավելի քան 16 անգամ կառավարական օդանավով թռիչք է կատարել դեպի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայան։ Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեից FIP.am-ին տրամադրած տվյալներից։
Ապրիլի 5-ին Սարգսյանը «Եռաբլուրում» հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը մասնակցելուց հետո մեկնել է ոչ թե Բեռլին՝ պաշտոնական այցի, այլ Բադեն-Բադեն
Աղբյուրը` armenianews.net