Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Վան»-ից կրած պարտությունը կապում է պաշպանության վատ աշխատանքի հետ:

«Պարտությունը ցավալի էր, բայց ինչ-որ տեղ տրամաբանական էր: Ամբողջովին տապալեցինք խաղը պաշտպանությունում: Առաջին կեսում ունեինք հնարավորություններ, բայց գոլ չխփեցինք: Հակառակորդն օգտվեց այդ հանգամանքից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խաշմանյանի խոսքերը փոխանցում է առաջնության մամուլի ծառայությունը:

Մասնագետի խոսքով` «Ալաշկերտ»-ի համար դժվար է վերականգնվել գավաթի խաղարկության եզրափակիչ խաղից հետո, որտեղ իր թիմը պարտվել էր: «Մեծ թվով ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով բացակայում են թիմի կազմից, ինչն էլ ազդում է խաղի որակի վրա»,-ասել է նա:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում «Վան»-ը Չարենցավանում ընդունեց «Ալաշկերտ»-ին և առավելության հասավ 3:1 հաշվով: «Վան»-ից աչքի ընկան Ուիլֆրեդ Կուասի Էզան (դուբլ) և Վահագն Այվազյանը, իսկ «Ալաշկերտ»-ից` Վանգու Գոմեն:

 

1828