Լատվիական AirBaltic ավիաընկերությունը որոշում է կայացրել հրաժարվել Բելառուսի օդային տարածքով թռիչքներից, այս մասին հայտնել է Հանրապետության տրանսպորտի նախարար Թալիս Լինքայտսը։

Լատվիական ռադիոյի եթերում նա տեղի ունեցածն անվանել է արտասովոր եւ ընդգծել, որ այն առաջացնում է բազմաթիվ հարցեր:

«Մեր ազգային AirBaltic ավիաընկերությունը շարունակաբար հետեւում է տարբեր երկրների օդային տարածքում անվտանգության հետ կապված իրավիճակին եւ արդեն որոշում է կայացրել առայժմ չօգտագործել Բելառուսի օդային տարածքն իր թռիչքները իրականացնելու համար»,- տրանսպորտի նախարարի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ինքնաթիռը մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով: Ռումբի մասին տեղեկությունը չի հաստատվել։

Ինքնաթիռում եղել է Բելառուսում ծայրահեղականների կողմից ճանաչված NEXTA Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասեւիչը, որին ձերբակալել են վայրէջքից հետո:

Ավիաընկերությունը հայտարարել է, որ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել բելառուսական դիսպետչերների ցուցումների պատճառով:

1130