Տարոնի ոստիկանները պայթյունի վայրից պայթուցիչ են հայտնաբերել

Մայիսի 22-ին հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում էր ստացվել է, որ Նարեկացու 2-րդ փակուղու մի տնից «աջ դաստակի 3-րդ և 4-րդ մատների ամպուտացիայով, մարմնի տարբեր հատվածների, աջ ազդրի բեկորային վնասվածքով» բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Նա վնասվածքը ստացել էր տան բակում՝ պայթյունի հետևանքով:
Մեկնած ոստիկաններին տուժածը հայտնել էր, որ խորդանոցում կենցաղային աշխատանքներ կատարելիս գտել է ալյումինե իրանով երկու առարկա, փորձել է քանդել, այդ ընթացքում առարկաներից մեկը ձեռքի մեջ պայթել է։
Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են «ՈՒԶՌԳՄ-74» տիպի պայթուցիչ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն՝ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
24 Մայիս, 2021 17:28
883
Տարոնիկ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
04 Հոկտեմբեր, 2024 22:40
Գործարկվելու են Տարոնիկ համայնքի շչակները
06 Ապրիլ, 2021 20:29
Ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկվածի մեքենայում պայթուցիչով նռնակ է հայտնաբերվել
23 Մարտ, 2021 14:18
Ոստիկանները Երևանում վտանգավոր հանցավոր խումբ են բռնել. ո՞վ է տուժվել այս խմբից
15 Հուլիս, 2025 18:52
Թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդները ձերբակալվել է․ տեսանյութ
19 Հունիս, 2025 14:26
Ոստիկաններ են ձերբակալվել․ Հակակոռուպցիոն կոմիտե
16 Մայիս, 2025 19:48