Մարտի լույս 18-ի գիշերը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նարեկացու 2-րդ շենքի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում նռնակ կա։

Տեղեկություններն ստանալուց հետո վարորդն ու երկու ուղևորները, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել բաժին։ Մեքենայի զննությամբ՝ առջևի դռան գրպանիկում, հայտնաբերվել է պայթուցիչով նռնակ։

Երևանի Անդրանիկի փողոցում բնակվող 60-ամյա վարորդը ոստիկաններին հայտնել է, որ նռնակը գտել է անցած տարի նոյեմբերին՝ մահացած մոր անձնական իրերի մեջ։ Հանգամանք, որը կհաստատվի կամ կհերքվի քննությամբ։ Նռնակն ուղարկվել է փորձաքննության։

Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

23 Մարտ, 2021 10:18
80
; ;