Կոմիտասի անվան ամերային երաժշտության տանը մայիսի 25-ին, ժամը 19:00 կկայանա «Տարվա եղանակներ» խորագրով համերգը: Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար ելույթ կունենա Արեգ Նավասարդյանը (ջութակ)

Համերգային ծրագրում Ա.Վիվալդիի Տարվա եղանակներ և Սիմֆոնիա սոլ մաժոր ստեղծագործություններն են:

Արեգ Նավասարդյանը միջազգային մրցույթների դափնեկիր է. Դեմիդովսկու անվ. 8-րդ մրցույթ (Եկատերինբուրգ, 2019, 2-րդ մրց.), New York International Artists Competition (ԱՄՆ, 2014, 2-րդ մրց.), American Protégé International Competition (ԱՄՆ, 2013, 1-ին մրց): Մասնակցել է տարբեր համերգների և փառատոների Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ավստրիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում և ԱՄՆ-ում (Carnegie Weill Hall), Ջենովայում (Teatro Carlo Felice), ինչպես նաև UNESCO-ի կազմակերպած համերգներին:

Արեգ Նավասարդյանը վարպետության դասեր է առել Շլոմո Մինցից, Բորիս Կուշնիրից, Միհաելա Մարտինից, Պավել Վերնիկովից, Քշիշտոֆ Վեգրժինից, Դեյվիդ Չերոնիից, Զախար Բրոնից, Վիկտոր Դանչենկոյից և այլ հայտնի երաժիշտներից:

1494