Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է

Վաղարշապատի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1992 թ. ծնված Գ. Մ.-ն 2021 թ. մայիսի 25-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, փախուստի է դիմել հիշյալ բժշկական կենտրոնից։
Փախուստի դիմած կալանավորված անձին հայտնաբերելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անմիջապես հայտարարվել է տագնապ, մոբիլիզացվել են իրավասու բոլոր ստորաբաժանումները և ուժերը։ Հետևողական և մեծածավալ օպերատիվ-հետախուզական ու փնտրողական միջոցառումների արդյունքում ժամը 07։30-ի սահմաններում Գ. Մ.-ն հայտնաբերվել է Երևան քաղաքում և բերման ենթարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
25 Մայիս, 2021 15:57
860
Հայտնի է, թե որտեղ է Աֆղանստանի՝ փախուստի դիմած նախագահը
18 Օգոստոս, 2021 22:33
3 ժամ տևած համառ մարտերից հետո թշնամու 100 անդամ ունեցող հարձակվող խումբը փախել է. տեսանյութ
30 Հոկտեմբեր, 2020 22:38
Վերջերս երեխայի հետ ինքնասպանության դիմած կինը 5 ամիս ապրել էր Բալիում և օրերս էր վերադարձել Երևան
03 Հունիս, 2023 17:43
Հայտնի է, թե որտեղ է Աֆղանստանի՝ փախուստի դիմած նախագահը
18 Օգոստոս, 2021 22:33
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավորին հայտնաբերել են կախված վիճակում
10 Հունվար, 2025 20:34
ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալը անցել է անհրաժեշտ բուժզննումը. տույժի կիրառումը հետաձգվել է
04 Մայիս, 2023 20:48
Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացու ներքնազգեստից երկու փաթեթ է հայտնաբերվել
03 Մայիս, 2023 16:37