Օրեր առաջ մանկահասակ երեխայի հետ ինքնասպանություն գործած կինը՝ լրագրող Օվսաննա Սողոյանն էր։

Նա Հանրային հեռուստաընկերությունում, տարբեր այլ հեռուստաընկերություններում աշխատել է որպես լրագրող, հաղորդավար։ Բավական հաջողակ էր մասնագիտական և անձանկան կյանքում, անընդհատ սոցիալական ցանցերում մասնագիտական ակտիվություն էր ցուցաբերում, հրապարակում երջանիկ ընտանեկան լուսանկարներ, կիսվում երեխայի խնամքի իր փորձով։

Վերջերս էլ Օվսաննան ընտանիքի հետ 5 ամսով մեկնել էր Բալի և ողբերգական դեպքից ընդամենը օրեր առաջ էր վերադարձել Երևան։ Առաջին հայացքից ոչինչ չէր հուշում երջանիկ կնոջ, մոր, կայացած լրագրողի կյանքում որևէ խնդիրների առկայության մասին, որոնք կարող էին նման քայլի դրդել նրան։

Հիշեցնենք, որ 2023թ․ հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են: Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր՝ մոտ 11 ամսական տղայի հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել:

Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

12932