«Սպարտակը» մանրամասնել է նոր տրանսֆերների մասին

Նոր խաղացողների տրանսֆերների մասին խոսակցությունը կարող է կայանալ միայն այն բանից հետո, երբ թիմի հետ ծանոթանա Մոսկվայի «Սպարտակի» նոր գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «կարմիր-սպիտակների» հասարակայնության հետ կապերի տնօրեն Անտոն Ֆետիսովը:
Ռուի Վիտորիան երկուշաբթի օրը ստանձնեց «Սպարտակը»: Պորտուգալացի մասնագետը գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Դոմենիկո Տեդեսկոյին: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ակումբը հետաքրքրված է գերմանական «Մայնցի» պաշտպան Ջերի Սենթ Ջուստով և հոլանդական «Ֆեյենորդի» պաշտպան Մարկոս Սենեսիով:
28 Մայիս, 2021 16:22
564