Ադրբեջանի թիմը ոչ մարզական վարքի համար որակազրկվել և հեռացվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունից, հաղորդում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կայքը։

Ադրբեջանցի սամբիստների բոլոր արդյունքները չեղարկվել են։

«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին Ռուսաստանի ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքշուկ ու անկարգություն:

Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»,- Միքայել Հայրապետյանի խոսքը փոխանցում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի Ֆեյսբուքյան էջը։

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Արամ Աղաջանյանը մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ։

29 Մայիս, 2021 10:17
947
; ;