Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը:

Մրցահարթակ էին դուրս եկել 96 կգ քաշային տղաները:

Հայաստանը այս քաշային կարգում ներկայացնում էր Գարիկ Կարապետյանը, ով փայլուն հանդես եկավ և դարձավ աշխարհի չեմպիոն:  Առաջին  վարժությունում Գարիկը հաջող է իրացրել իր բոլոր մոտեցումները:

Գարիկը սանձեց 155, 158 և 162 կգ կշռող ծանրաձողերը և ընդամենը 1 կգ  զիջեց ՌԴ-ն ներկայացնող հայազգի ծանրորդ Արթուր Բաբայանին: Սակայն հրում վարժությունում Գարիկը հաղթեց Բաբայանին, հաջորդաբար բարձրացնելով՝ 188 և 193 կիլոգրամանոց  ծանրաձողերը:  Երրորդ մոտեցման անհրաժեշտություն չեղավ: Երկամարտի արդյունքով Գարիկը նվաճեց մեծ ոսկե և երկու փոքր արծաթե մեդալ: 

Նշենք, որ Գարիկ Կարապեյանը անվանի գյումրեցի ծանրորդ Ալեքսան Կարապետյանի որդին է:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ աշխարհի չեմպիոն էր դարձել Լիանա Գյուրջյանը:

4296