Գեներալի տեղը ճաղերի հետևում է. Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված ազատամարտիկը հետևողական է լինելու. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախկինում 8 անգամ դատարանի կողմից մերժում ստանալուց հետո նախօրեին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը։ Վերջինս այն ազատամարտիկն է, որին, իր պնդմամբ, գեներալ Մանվել Գրիգորյանը 2000 թվականին 22 օր շղթայված պահել է ու խոշտանգել գումարային խնդիրների պատճառով։ Իսախանյանը պատրաստվում է արդեն ազատության մեջ հետևողական լինել, որպեսզի իր խոշտանգման գործով Մանվել Գրիգորյանը պատասխանատվության ենթարկվի։
«Վստահ եղեք, որ արդարությունը կվերականգնվի։ Մանվել Գրիգորյանի ու իր նման հանցագործների տեղը լինելու է ճաղերի հետևում»,- «Ժամանակ»-ին ասաց ազատամարտիկը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
29 Օգոստոս, 2020 14:01
1591
Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց
21 Հոկտեմբեր, 2026 18:11
Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից
11 Սեպտեմբեր, 2026 17:56
Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է
09 Հուլիս, 2026 21:27
Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց
21 Հոկտեմբեր, 2026 18:11
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել երիտասարդների ոսկե մեդալակիր Նարեկ Գրիգորյանը
19 Հոկտեմբեր, 2026 22:51
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել 75 կգ քաշային կարգում
14 Հոկտեմբեր, 2026 22:12