
Երեկ իր քարոզարշավի ընթացքում Քոչարյանը դարձյալ ներկայացրել է իր հերթական սուտը, ասելով, թե իբր վերջին չորս ամիսների ընթացքում երկրից արտագաղթել է շուրջ 80.000 մարդ։ Հարկ է հիշեցնել Քոչարյանին, որ վերջին չորս ամիսը համապատասխանում է սեզոնային արտագնա աշխատանքի շրջանին։
Արտագնա աշխատանքի արդյունքում աշխատած գումարները ուղարկվում են ընտանիքի անդամներին եւ ծախսվում մեր երկրի ներսում, ինչն իր դրական ազդեցությունն է ունենում մեր տնտեսության վրա։ Աշնանը Քոչարյանի նշած «արտագաղթողները» վերադառնում են Հայաստան։ Նկատենք, որ արտագնա աշխատանքի մեկնելը Հայաստանում միշտ ընդունված է եղել, անգամ Խորհրդային միության տարիներին։
Լավ կլիներ՝ Քոչարյանը ներկայացներ իր պաշտոնավարության տարիներին երկրից մեկնած` իսկապես արտագաղթած քաղաքացիների թիվը։ Այսպես` Քոչարյանի նախագահության 10 տարիներին Հայաստանից անվերադարձ արտագաղթել է 129.300 մարդ, տարեկան գրեթե 13 հազար՝ օրական կտրվածքով` 35 մարդ:
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 2,5 տարիների ընթացքում Հայաստանից անվերադարձ արտագաղթել է 33.600 մարդ։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստան է վերադարձել 26 հազար մարդ, 2019 թվականին` 14 հազար մարդ։ Հեղափոխությունից հետո Հայաստան է վերադարձել 40 հազար մարդ։
Քոչարյանը, համոզված լինելով, որ ընտրություններում Փաշինյանի հաղթանակից հետո այլեւս չի կարողանալու խուսափել արդար դատաստանից, դիմում է ամեն տեսակի լկտի, անտրամաբանական ստերի։ Սպասենք հաջորդ հերթական ստին։